Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները հրաժարական են տվել

Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետները հրաժարական են տվել

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ Այս մասին տեղակացրին PanARMENIAN.Net - ի հավաստի աղբյուրները:

Կարապետ Գուլոյանը մարզպետի պաշտոնը ստանձնել էր 2015 թվականի ապրիլի 2-ին։ Նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։

Կարեն Բոթոյանը Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել 2017 թվականի մայիսի 25-ին:

Ավելի վաղ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ բոլոր մարզպետները փոխվելու են:

Նախարարը նշել է նաև, թե ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին մարզպետներ նշանակելու մասին որոշում այս պահին չկա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---