Միհրան Պողոսյանը բողոքում է քաղաքական վենդետայից

Միհրան Պողոսյանը բողոքում է քաղաքական վենդետայից

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն իր օգնական Անդրանիկ Իսոյանի կալանավորման մասին որոշումը համարում է «ոչ իրավաչափ»: Այս մասին հայտարարություն է տարածել նրա ղեկավարած «Քեթրին» հասարակական կազմակերպությունը:

«Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել իմ օգնական Ա. Իսոյանին։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության սկզբունքով առաջնորդվելու և «վենդետաները» բացառելու տրամաբանության մեջ», - գրել է նա:

Նրա խոսքով, «համոզիչ ապացույցների բացակայության» պարագայում կալանավորման որոշման հապճեպությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։

«Այս ամենը հանրագումարի բերելով՝ արձանագրում ենք, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ։ Իրավապահ մարմինները օրինակությունը ամրապնդելու փոխարեն բռնել են նոր իշխանություններին հաճոյանալու ակնհայտ գործելաոճ»- գրել է նա:

Ավելի վաղ, Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Ա. Իսոյանին. խուլիգանություն կատարելու համար, քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է, Իսոյանը՝ կալանավորվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---