ԱԱԾ-ն խուզարկել է «Նորֆոլկ Քոնսալթինգի» գրասենյակը, փաստաթղթեր ու համակարգիչներ առգրավել

ԱԱԾ-ն խուզարկել է «Նորֆոլկ Քոնսալթինգի» գրասենյակը, փաստաթղթեր ու համակարգիչներ առգրավել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակը, որտեղից առգրավել են ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր։

Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հաստատել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

«Նորֆոլկ Քոնսալթինգը» զբաղվում է այսպես կոչված «կարգոյի գործով»՝ փոքր ու միջին ձեռնարկությունների կողմից ներկրվող ապրանքների մաքսային ձևակերպմամբ ու մաքսազերծմամբ։

2017 թվականի արդյունքներով ընկերությունը խոշոր հարկ վճարողների 17-րդ տեղում էր՝ ավելի քան 7 մլրդ դրամ վճարված հարկերով։

Ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է։ Ընկերությունը ստեղծվել էր 2016-ի ամռանը, իսկ հոկտեմբերին «Գազպրոմ Արմենիայի» նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը զբաղեցրել էր Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։ Ինքը Հարությունյանը հերքում էր հնարավոր շահերի բախման տարբերակը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---