Մամեդյարով. Պահանջել ԼՂ մասնակցությունը բանակցություններին, կնշանակի վերջ դնել խաղաղ գործընթացին

Մամեդյարով. Պահանջել ԼՂ մասնակցությունը բանակցություններին, կնշանակի վերջ դնել խաղաղ գործընթացին

PanARMENIAN.Net - Պահանջել ԼՂ մասնակցությունը բանակցություններին, կնշանակի վերջ դնել խաղաղ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Հայաստանի ղեկավարության ցանկությունը, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, նշանակում է, որ Երևանը ցանկանում է վերջ դնել խաղաղ գործընթացին», - ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջերս Փարիզում կայացած հանդիպմանը, հայտնում է Haqqin.az-ը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպմանը ես հայտարարել եմ, որ հայերի այդ ձգտումն ուղղված է խաղաղ գործընթացի տապալմանը»,-ասել է Մամեդյարովը:

Մայիսի 25-ին Մամեդյարովը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը «պատրաստ է» հարաբերություններ հաստատել հայերի հետ՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»: Այդ մասին նա ասել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված համաժողովում ունեցած ելույթում:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---