Մուսասի. Հպարտ եմ, որ իշխանափոխությունը ՀՀ-ում առանց զոհերի էր (վիդեո) 25 մայիսի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայում բնակվող խառը մարտարվեստի մարտիկ Գեղարդ Մուսասին հպարտանում է Հայաստանում խաղաղ և անարյուն անցած իշխանափոխությամբ: Այդ մասին նա ասել է Haysport-ին տված հարցազրույցում: «Հպարտ եմ, որ ոչ մի զոհ չեղավ: Նրանք արեցին դա: Չգիտեմ, եղել է արդյոք նման բան այլ երկրում: Ոչ մի զոհ չեղավ, և ես շատ ուրախ եմ»,-ասել է Մուսասին: Ըստ նրա, նա հիացած է՝ կանխազգալով, թե ինչեր կարող է ապագայում տալ Հայաստանին «թավշյա հեղափոխությունը»: Նա նշել է, որ նախկին կառավարությունը կոռումպացված էր: «Մի մասը կարողություն ուներ, իսկ ժողովուրդն աղքատ էր: Հուսով եմ, որ նոր առաջնորդների օրոք երկիրը կփոխվի դեպի լավը»,-ասել է Մուսասին: «Հիմա մնում է միայն հետևել փոփոխություններին...Շատ տևական ժամանակ էր վերնախավը յուրացնում փողերը, իսկ ժողովուրդն աղքատանում էր»,-նշել է մարտիկը: Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում ընդդիմությունը հասավ երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ վարչապետ դարձավ բողոքները ղեկավարած Նիկոլ Փաշինյանը: ԱԺ-ում, սակայն, ՀՀԿ-ն պահպանում է մեծամասնությունը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |