ՎԶԵԲ-ը կավելացնի ներդրումների ծավալները ՀՀ-ում25 մայիսի 2018 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (EBRD) Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման ծրագրին առնչվող հարցեր: Դիմիտրի Գվինդաձեն, շնորհավորելով Աշոտ Հակոբյանին նախարարի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ընդգծել է, որ հանդիպման նպատակը ծանոթանալն ու համագործակցության պատրաստակամությունը վերահաստատելն է։ ՎԶԵԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը նախարարին է ներկայացրել բանկի աշխատանքի սկզբունքները, մինչև այժմ Հայաստանում կատարված ներդրումների ծավալները։ Նա նաև նշել է, որ նոր ու կենսունակ ծրագրերի իրականացմանը պատրաստ են մասնակցել ավելի մեծածավալ ֆինանսական միջոցներով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանական Ariana Tunnel Dam Co ընկերությունը Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում կիրականացնի ՀՀ և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։ Նախագծի վրա կծախսվի €7,393 մլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |