Նախարար. Նոր ատոմակայան այս պահին անհրաժշետ չէ, միջոցներ էլ չկան

Նախարար. Նոր ատոմակայան այս պահին անհրաժշետ չէ, միջոցներ էլ չկան

PanARMENIAN.Net - Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նոր ատոմակայանի կառուցման և նման հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ չի ունեցել, սակայն հայտարարել է, որ նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չկա։

«Կարճ ժամանակ է, ինչ կառավարությունը ձևավորված է և այս պահին, ինչքան ինձ զեկուցել են, ինչքան որ ես փոխնախարարների հետ քննարկել եմ, այս պահին նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտություն չկա»,-ասել է նախարարը Մեծամորի ատոմակայանում կատարած շրջայցից հետո, հայտնում է Aysor.am-ը։

Լրագրողները հիշեցրել են, որ նոր պաշտոնում իրեն՝ նախարարին, նախարարության աշխատակազմին ներկայացնելիս,վարչապետն ասել է, որ նոր ատոմակայանի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է:

«Դա խորը մասնագիտական, փորձագիտական վերլուծություններ է պահանջում։ Մենք չենք կարող միանգամից ասել, որ մենք նոր ատոմակայան ենք կառուցելու։ Մենք Հայաստանի էներգետիկ համակարգի անխափան աշխատանքի, մեր ներքին շուկայի սպառման համար ունենք բավարար էլեկտրաէներգիա արտադրող կառույցներ։ Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որևէ քննարկում, որոշում չկա»,-պատասխանել է նախարարը։

Նախարարն ասել է, որ նոր ատոմակայան կառուցելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ չկան, և բացի այդ, անհրաժեշտություն էլ չկա։

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին:Սարքավորումների փոխարինման աշխատանքները մեկնարկում են 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---