Դատախազությունն ուսումնասիրում է Հանրային հ/ը-ում 2 մլրդ դրամի խախտման փաստը

Դատախազությունն ուսումնասիրում է Հանրային հ/ը-ում 2 մլրդ դրամի խախտման փաստը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «Հետք» լրատվական կայքի հրապարակումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման փաստաթղթային հիմքերը, որոնք դեռևս չեն ստացվել», - գրել է Աբրահամյանը:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվության համաձայն ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---