ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն մեղադրում է փողերի լվացման մեջ

ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն մեղադրում է փողերի լվացման մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները հեռակա կարգով 3 անձի մեղադրել են փողերի լվացման և ի շահ Rolls Royce-ի ամերիկյան մասնաճյուղի կաշառք տալու մեջ: Նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է: Այդ մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հայտարարության մեջ:

Ըստ գերատեսչության, ՀՀ 62-ամյա քաղաքացի Ազատ Մարտիրոսյանը, ՌԴ 50-ամյա քաղաքացի Վիտալի Լեշկովն ու Հունաստանի 70-ամյա քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսը գտնվում են ԱՄՆ սահմաններից դուրս, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նախարարության, մեղադրյալներն արտերկրում կաշառք են տվել պաշտոնատար անձանց, ելնելով Rolls Royce-ի ամերիկյան բաժանմունքի շահերից: Մասնավորապես, նրանք, իբր, վճարել են ոմն պաշտոնյայի Ղազախստանում, որպեսզի նա 2009-ին պայմանագիր կնքեր ընկերության հետ Կենտրոնական Ասիայից Չինաստան գազամուղ կառուցելու վերաբերյալ՝ 145 մլն դոլարի: Թե որն էր պայմանագրի էությունը և կատարվել է այն արդյոք, չի նշվում:

Փաստաթղթում ասվում է, որ 2017-ին ԱՄՆ իշխանություններն արդեն իսկ $800 մլն տուգանք են սահմանել Rolls Royce-ի մասով խախտումների համար, որոնց մասին ասվում է մեղադրանքի մեջ: Մեղադրանքներ են ներկայացվել նաև ընկերության որոշ աշխատակիցների:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---