ՊԵԿ-ի հորդորը՝ պահպանել մաքսային կարգերը. Որոշ տնտեսավորներ հրաժարվել են մաքսազերծել բեռը25 մայիսի 2018 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Նրանք նաև անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը: Այդ մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)՝ հորդորելով պահպանել մաքսային ընթացակարգերը: Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով: «Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը: Հետագայում նման դեպքերից խուսափելու նպատակով, պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը, բոլոր գործընթացներն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում՝ ապահովելով ընթացակարգերի պատշաճ կատարումը և զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՊԵԿ հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ մաքսային մարմնի կողմից արհեստական խոչընդոտների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են անմիջապես ահազանգել կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ թեժ գծի միջոցով: Պետական եկամուտների կոմիտեն կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները և պատրաստակամ է օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |