Սամվել Բաբայանն ազատ չի արձակվել25 մայիսի 2018 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ արձակելու որոշում չի կայացվել։ Panorama.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում «Համախմբում» կուսակցության անդամ, Բաբայանի կողմնակից Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ դատարանը որոշում էր կայացրել՝ վարույթ է ընդունում Բաբայանի գործը: «Դրան կից ներկայացվել է նաև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն՝ երկու պատգամավորի երաշխավորությամբ», - նշել է նա՝ հավելելով, որ բոլոր հիմքերը կային նրա խափանման միջոցը փոխելու: Մայիսի 21-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Սասուն Միքայելյանը երաշխավորագիր էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |