Սամվել Բաբայանն ազատ չի արձակվել25 մայիսի 2018 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ազատ արձակելու որոշում չի կայացվել։ Panorama.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում «Համախմբում» կուսակցության անդամ, Բաբայանի կողմնակից Անդրանիկ Թևանյանը հայտնել է, որ դատարանը որոշում էր կայացրել՝ վարույթ է ընդունում Բաբայանի գործը: «Դրան կից ներկայացվել է նաև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն՝ երկու պատգամավորի երաշխավորությամբ», - նշել է նա՝ հավելելով, որ բոլոր հիմքերը կային նրա խափանման միջոցը փոխելու: Մայիսի 21-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Սասուն Միքայելյանը երաշխավորագիր էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |