Հարուցվել է քրգործ ԴԱՀԿ-ի՝ 423,4 մլն դրամի կատարողական վարույթների հարուցումը մերժելու փաստով26 մայիսի 2018 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ԴԱՀԿ-ում 423,3 մլն դրամ բռնագանձելու վերաբերյալ ավելի քան 47.000 վարչական ակտերով մերժվել է կատարողական վարույթի հարուցումը. քրգործն ընդունվել է ՀՔԾ վարույթ: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։ Ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով: Ըստ ԴԱՀԿ ծառայության կողմից տրված պարզաբանման՝ կատարողական վարույթների հարուցումը մերժվել է ծառայության էլեկտրոնային համակարգի կողմից՝ պարտապանի անձնագրի համարի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տվյալների բացակայության պատճառով: Մերժված 5113 վարույթներում պարտապանների հանրային ծառայությունների համարանիշերի վերաբերյալ տվյալներ առկա են եղել: Ընդ որում, վերը նշված վարչական ակտերով 989 անձի վերաբերյալ (նրանց վերաբերյալ ստացվել է 1798 վարչական ակտ) ծառայությունում հարուցվել են այլ կատարողական վարույթներ: Այսինքն` էլեկտրոնային համակարգի կողմից 1798 վարչական ակտով կատարողական վարույթի հարուցումն անհիմն կերպով մերժվել է, որի արդյունքում 17.1 մլն դրամ գումարը չի բռնագանձվել: Բացի այդ, ստուգմամբ պարզվել է, որ 2016 թվականին հարուցված և ավարտված վարույթներով 1 մլն դրամը գերազանցող` բռնագանձման ենթակա գումար ունեցող 120 պարտապաններ, իսկ 2017 թվականին ավարտված վարույթներով` 86 պարտապաններ ունեցել են սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել: Նշված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 152,8 մլն դրամ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» |