Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը

PanARMENIAN.Net - Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Համապատասխան հաղորդագրությունները հրապարակված են վերոնշյալ հանրապետությունների ԱԳՆ կայքերում:

Կողմերը հայտարարել են, որ հավատարիմ են միջազգային իրավունքի սկզբունքներին և համագործակցությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

Փաստաթղթերում հղում է արվում 1961թ. ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և 1963թ. ապրիլի 23-ի Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային:

Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև ՌԴ-ն, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---