ՄԻԵԴ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ աշխատանքը

ՄԻԵԴ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ աշխատանքը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդին բարձր է գնահատել ՀՀ ՄԻՊ աշխատանքը: Այդ մասին նա ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ Ստրասբուրգում կայացած հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից նշանակված դատավոր Արմեն Հարությունյանը և դատարանի քարտուղար Ռոդրիկ Լիդելը:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու, օրենսդրական նախագծեր մշակելու, Եվրոպական դատարանում քննվող գործերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հատուկ կարծիքներ ներկայացնելու առաջարկվող պրակտիկան և այլն, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Ըստ Եվրոպական դատարանի գործընկերների՝ Մարդու իրավունքների պաշտպանի այս նոր նախաձեռնությունները միջազգային լավագույն փորձի օրինակ են և ավելի կնպաստեն դատարանի իրավական չափանիշների ներդրմանը: Բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտանի զեկույցների որակը, որոնք հաշվի են առնվում դատարանի կողմից վճիռներ կազմելիս:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատարանի վճիռների կատարմանը և համագործակցությունը Նախարարների կոմիտեի հետ:

Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Գիդո Ռայմոնդիին աշխատանքը գնահատելու համար և նշել, որ այն շարունակաբար ուղղված է լինելու դատարանի իրավական չափանիշների ներդրմանը երկրի իրավական համակարգում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---