Norway Chess Classic. Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել

Norway Chess Classic. Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարում: Նրա հակառակորդն ամերիկացի Ուեսլի Սոն էր:

Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։

2-րդ տուրի արդյունքում ոչ ոքի են ավարտվել նաև Կարյակին-Կարլսեն, Դին Լիժեն-Վաշիե-Լագրավ, Նակամուրա-Անանդ, Կարուանա-Մամեդյարով հանդիպումները:

2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարլսենը 1,5 միավորով, 2-9-րդ տեղերը կիսում են Նակամուրան, Լիժենը, Անանդը, Արոնյանը, Սոն, Կարյակինը, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը՝ 1-ական միավորով: 10-րդ հորիզոնականում Կարուանան է 0,5 միավորով:

Արոնյանը 3-րդ տուրում կխաղա Մագնուս Կարլսենի հետ:

Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---