Փաշինյան. Facebook-ը մեծ դեր ունեցավ հայաստանյան հեղափոխության համար30 մայիսի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցը մեծ դեր ունեցավ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժաննա Նեմցովային տված հարցազրույցում «Նեմցովա. Հարցազրույց» հաղորդման շրջանակում, հայտնում է Deutsche Welle-ն: «Իմ քաղաքական գործունեության և բողոքների ժամանակ հեռուստատեսությունը փաստացի փակ է եղել ընդդիմության համար: Չափազանց կարևոր է ժողովրդի հետ շփման այլընտրանքային ուղի ունենալ: Հիմա իմ ֆեյսբուքյան էջը մեծ լսարան ունի, որը համեմատելի է հեռուստատեսության լսարանի հետ: Դա հանրության, քաղաքացիների հետ երկխոսության շատ արդյունավետ միջոց է: Անշուշտ, Facebook-ը մեծ դեր ունեցավ հայաստանյան հեղափոխության ընթացքում և շատ արդյունավետ ուղի էր տեղեկատվական հոսքերի համար, մարդկանց հանրահավաքի կանչելու համար»,-ասել է Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նաև ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձությունները բնութագրել է որպես իշխանության վերադարձ ժողովրդին: Ըստ նրա, Հայաստանի հեղափոխությունը տարբերվում է Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից: «Վրաստանի և Ուկրաինայի պարագայում մենք փոփոխություններ տեսանք այդ երկրների արտաքին քաղաքականության մեջ: Իսկ մենք ասել ենք, որ շարունակելու ենք Հայաստանի արտաքին քաղաքականությունը, զարգացնելու ենք հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ, Իրանի և Վրաստանի հետ: Արտաքին քաղաքականության ուղղվածությունը մնում է նույնը, ինչպես հեղափոխությունից առաջ էր»: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա |