Արսեն Թորոսյանը մտադիր է չարաշահումների մասին 2 նամակ ուղարկել ԱԱԾ

Արսեն Թորոսյանը մտադիր է չարաշահումների մասին 2 նամակ ուղարկել ԱԱԾ

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախարարությունում «կոռուպցիոն գործարքների» վերաբերյալ երկու նամակ է ուղարկելու Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը: Panorama.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ինքը՝ նախարարը:

«Այդ գործերին ընթացք տալու համար ոչ մի խանգարող հանգամանք չկա: Կլինեն նաև կադրային փոփոխություններ, աշխատանքից ազատումներ, իսկ եթե լինեն քրեական գործերի հիմքեր, ապա նաև կհարուցվեն քրգործեր: Երբ դրանք լինեն, դրանց մասին կիմանաք: Հիմա չեմ ուզում անուններ տալ՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, բայց ինչպես գրել էի՝ դրանք կլինեն մեծ հիվանդանոցների հետ կապված»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Նա հավելել է, որ պաշտոնավարման առաջին օրերին արդեն մի քանի դեպքի մասին նշել է՝ մասնավորապես, առողջարանների մասով:

Ավելի վաղ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր տեղեկություններով «առողջապահական օլիգարխիան» որոշել է հակահարված տալ նախարարության հակակոռուպցիոն քայլերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---