Լրագրող Բաբչենկոն կենդանի է ու ասուլիս է տվել․ Նրա սպանությունը բեմադրված էր

Լրագրող Բաբչենկոն կենդանի է ու ասուլիս է տվել․ Նրա սպանությունը բեմադրված էր

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոն, ում սպանության մասին հայտարարվել էր մայիսի 29-ին, կենդանի է․ նրա սպանությունը բեմադրված էր՝ իրական մահափորձը կանխելու նպատակով։

Current Time հաղորդմամբ, Բաբչենկոն եկել է Կիևում մամուլի ասուլիսի։ Լրագրողի սպանության համար, ուկրաինական իրավապահների հաղորդմամբ, $40 հազար էր վճարվել։

Սպանության կատարման համար վարձած քաղաքացին ձերբակալված է։

Բաբչենկոն մասնակցել է չեչենական 2 պատերազմներին, լուսաբանել է Հարավային Օսիայում պատերազմը։ Ուկրաինայի տարածքում կոնֆլիկտից հետո տեղափոխվել Պրահա, այնուհետև՝ Կիև։ Հայտնի է եղել ՌԴ իշխանությունների խիստ քննադատությամբ ու ՌԴ-ում արյունոտ միջադեպերից հետո արվող սուր և հաճախ սկանդալային գրառումներով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---