ԱՄՆ Պետդեպ. ՀՀ կրոնական փոքրամասնություններն օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից

ԱՄՆ Պետդեպ. ՀՀ կրոնական փոքրամասնություններն օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին հերթական զեկույցը, որն ուսումնասիրում է իրավիճակն այս ոլորտում մոտ 200 երկրում:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների հետ կապված հարցերին: Այն ընդգծում է Հայ Առաքելական եկեղեցու գերիշխող դերը որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնությունը պահպանող: Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ փոքրամասնություն կազմող քրիստոնեական խմբերը օգտվում են պաշտամունքի ազատության իրավունքից, սակայն որոշ քրիստոնյա խմբեր նշում են, որ ստիպված են թաքցնել իրենց կրոնական կողմնորոշումը: Մի շարք հասարակական կազմակերպություններ և կրոնական խմբեր իրենց մտահոգությունն են հայտնում խտրական մոտեցման վերաբերյալ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Զեկույցն արձանագրում է, որ 2017 թվականին, ի տարբերություն այլ տարիների, Եհովայի վկաներ կրոնական խմբի դեմ չեն գրանցվել բռնության դեպքեր: Բացի այդ, առաջընթաց է գրանցվել, ըստ զեկույցի, մամուլի կողմից կրոնական այլ խմբերի գործունեության լուսաբանման հարցում:

Վաշինգտոնը հուլիս ամսին նախատեսում է անցկացնել կրոնական ազատությունների հարցերով արտգործնախարարների համաժողով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---