Ստամբուլի դատախազություն՝ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի ազատության սահմաններում է

Ստամբուլի դատախազություն՝ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի ազատության սահմաններում է

PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի և մտքի ազատության սահմաններում է, հայտնում է Ermenihaber-ը:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բերման ենթարկված Լեման Յուրթսեվերի, Ժիյան Թոսունի և Գամզե Օզդեմիրի նկատմամբ՝ «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն հրահրելու» մեղադրանքով: Նրանք «Մարդու իրավունքների միության» կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ցուցանակներ և ցեղասպանության զոհերի նկարներ էին պահել իրենց ձեռքին: Նրանց դեմ կիրառվել էին ֆիզիկական և հոգեկան բռնություններ:

Հետաքննության արդյունքները հրապարակելիս դատախազը հայտնել է, որ կասկածյալների նկատմամբ քրեական հեդապնդման համար հիմքեր չկան: Դատարանը նաև հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ նշելով, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը մտքի և խոսքի ազատության սահմաններում է:

Դատախազության այդ որոշումից հետո Մարդու իրավունքների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ որոշումը կարևոր է դիտարկել քաղաքական կամքի դրսևորման տեսանկյունից:

«Տեսնում եք, թե, միջազգային համաձայանագրերն անտեսելով, Թուրքիան ուր է հասել մտքի և խոսքի ազատության տեսանկյունից: Հարյուրավոր մարդիկ այլակարծության համար բանտերում են: Մեզ համար կարևոր է, որ դատախազության ընդունած որոշումը քաղաքական կամքի տեսանկյունից դիտարկվի: Այսուհետև ամեն ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների ժամանակ մեզ մոտ ենք պահելու այս որոշումը, որպեսզի ցույց տանք այն պաշտոնյաներին, ովքեր կփորձեն խոչընդոտել մեր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---