Միհրան Պողոսյանի 2 ընկերություն է խուզարկվել

Միհրան Պողոսյանի 2 ընկերություն է  խուզարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող երկու ընկերությունում խուզարկություն է կատարվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Նշվում է, որ խուզարկությունը կատարվել է ապրիլի 21-ին Կ. Ուլնեցու փողոցում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում՝ «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենայի հայտնաբերման նպատակով:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Կ. Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում՝ «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենայի հայտնաբերման ուղղությամբ, որոնց մեջ գտնվել են քաղաքացիների ավտոմեքենաներին մահակներով հարվածող անձինք։

Ավելի վաղ, գործի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է Միհրան Պողոսյանի օգնականը՝ Անդրանիկ Իսոյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) նախատեսված հանցանքը կատարելու համար:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---