Լևոն Սարգսյանը հրաժարական չի տվել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից

Լևոն Սարգսյանը հրաժարական չի տվել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում չի ներկայացրել։ Այս մասին PanARMENIAN.Net - ին հայտնեցին Մատենադարանի լրատվական ծառայությունից:

Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նա հրաժարական է տվել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

Լևոն Սարգսյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2018 թվականի հունվարի 19-ին: Նա նաև «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահն է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---