Վարչապետը հանձրարարել է բանակից խուսափած երիտասարդներին չհետախուզել, եթե վերադառնան ՀՀ և ծառայեն

Վարչապետը հանձրարարել է բանակից խուսափած երիտասարդներին չհետախուզել, եթե վերադառնան ՀՀ և ծառայեն

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 1-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների՝ կամավոր հայրենիք վերադառնալու և ժամկետային զինծառայության անցնելու պատրաստակամություն հայտնելու դեպքում նրանց նկատմամբ հետախուզում չիրականացնելու հարցին:

Դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանի օդանավակայաններում ստեղծված են անհրաժեշտ պայմանները՝ այդպիսի երիտասարդների վերդարձի դեպքում խնդիրներից խուսափելու համար:

Ի պատասխան, Օսիպյանն ասել է, որ այդ երիտասարդները հետախուզման մեջ են գտնվում, և նրանց՝ ՀՀ գալուն պես, գործող պայմաններով, նյութեր են պատրաստվում:

Փաշինյանն էլ ասել է, որ ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվողների 80%-ը ժամկետային զինծառայությունից խուսափածներն են:

«Ես նկատի ունեմ հետևյալը, երիտասարդը եկավ, արձանագրվեց, որ նա հետախուզության մեջ է, դրանից հետո նա պարտավորագիր է ստորագրում, որ կոնկրետ ժամկետում կներկայանա զինվորական կոմիսարիատ, մենք դա արձանագրում ենք, և այդ երիտասարդը գնում է իր տուն, իսկ հետո կատարելու իր պարտականությունը: Եթե չի կատարում, այդ դեպքում իրավական ընթացկարգերի կդիմենք», - ասել է Փաշինյանը:

Օսիպյանն էլ ասել է, որ ոստիկանությունը կստեղծի համապատասխան պայամանները, և յուրքանչյուրին անհատական մոտեցում կցուցաբերվի:

Փաշինյանն ասել է նաև, որ այդպիսի պատրաստակամություն հայտնած երիտասարդների մեջ կգտնվեն արտերկրում որակյալ կրթություն ստացած և մասնագիտական բարձր հմտություններ ունեցող երիտասարդներ: Նա հարցրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, թե հնարավոր է արդյոք այդպիսի երիտասարդներին ներգրավել ՀՀ ԶՈւ ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներում:

Ի պատասխան, Տոնոյանն ասել է, որ կան գիտական ստորաբաժանումներ, և բանակ զորակոչված շնորհալի երիտասարդների դեպքում գործելու են հատուկ կարգավորումներ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել էր արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիք և մեկնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---