Վրաստանի վարչապետը ցուցարարների պահանջով հրաժարական չի տա

Վրաստանի վարչապետը ցուցարարների պահանջով հրաժարական չի տա

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարվել է հեռանալ պաշտոնից Թբիլիսիում ցուցարարների պահանջով: Հունիսի 1-ին նրա հայտարարությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը:

«Երբ վստահ լինեմ, որ իմ հրաժարականն օգուտ կտա երկրին և գոնե մի փոքր կբարելավի և կլիցքաթափի իրավիճակը, չեմ կասկածի ոչ մի վայրկյան: Այսօր այդպիսի իրավիճակ և նման պահ չէ»,-ասել է նա, հայտնում է Deutsche Welle-ն:

Մայիսի 31-ի երեկոյան Թբիլիսիում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ 2017-ի դեկտեմբերին երկու դպրոցականների սպանության գործով դատավճռի:

Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 1-ին: Թիվ 51 դպրոցում վիճաբանություն էր առաջացել 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների միջև, իսկ ավելի ուշ դանակահարություն էր տեղի ունեցել մեկ այլ դպրոցի անչափահասների մասնակցությամբ: Վերջիններս օգնության էին եկել 9-րդ դասարանի աշակերտներից մեկին: Դատավճիռը վրդովեցրել էր նաև դատախազներին:

Հունիսի լույս 1-ի գիշերը ցուցարարները ստիպված են եղել ընդհատել ակցիան հորդառատ անձրևի պատճառով, սակայն, մտադիր են շարունակել 16:00-ին: Նշվում է, որ ակցիային կարող են միանալ շրջանների բնակիչները:

Դատավճիռը վրդովեցրել էր դատախազին, մեղադրող կողմը հայտարարել է վերաքննիչ դատարան դիմելու մտադրության մասին: Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել:Ցուցարարները պահանջել են վարչապետի հրաժարականը:

Սպանվածներից մեկի հայրը հայտարարել է, որ վարչապետը եկել էր ոչ թե իրեն ցավակցելու, այլ «մեկ անգամ էլ խաբելու»: Ավելի ուշ հատուկ ճեպազրույցում Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ նոր հետաքննությունը թափանցիկ կլինի և նա իր անձնական հսկողության տակ է առնելու այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---