Միսը 600 դրամով թանկացել է. Վաճառողներն ասում են՝ ԱԱՀ-ն է պատճառը![]() 1 հունիսի 2018 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի որոշ խանութներում տավարի միսը թանկացել է ավելի քան 600 դրամով՝ կազմելով 3660 դրամ: Թանկացումն արձանագրել է PanARMENIAN.Net ը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին եռամսյակում տավարի մսի մեկ կիլոգրամը կազմել է 3016 դրամ: Առևտրի խոշոր ցանցերից մեկում գրություն էր փակցված, համաձայն որի, մսի թանկացումը պայմանավորված է այսուհետ պետական բյուջե վճարվելիք մսի և բանջարեղենի ավելացված արժեքի հարկով: Սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր ահազանգում են, որ գրեթե նույնքանով թանկացել է խոզի և հավի մսի 1 կգ-ն: Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունը խուսափել է ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար: Նույն սխեմայով է աշխատել նաև ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |