Փաշինյանը կոչ է արել բոյկոտել մթերքի գները բարձրացրած «թալանչիներին և կոռուպցիոներներին» 1 հունիսի 2018 - 22:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր հանրապետության մի շարք խանութներում տեղի ունեցած թանկացումներին։ «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներներին»,-գրել է Փաշինյանը: Հունիսի 1-ից հանրապետության խանութներում թանկացել է միսն ու պտուղ-բանջարեղենը, գյուղատնտեսական որոշ այլ ապրանքներ․ թանկացումը կազմում է մինչև 20%։ Թանկացումները բացատվրում են ԱԱՀ վճարելու անհրաժեշտությամբ և հետևել են «Երևան Սիթի» ցանցում ԱԱԾ-ի կողմից հարկերի նվազեցման սխեմայի բացահայտմանը, ցանցում ԱԱՀ ու շահութահարկ վճարելու փոխարեն ԱՁ-ներ էին գրանցվում՝ շրջանառության հարկ վճարելու համար, նույն սխեմայից էին օգտվում բազմաթիվ այլ ցանցեր։ Նույն օրը 11 առևտրի ցանց և սուպերմարկետ նամակ են գրել Փաշինյանին, որտեղ, մասնավորապես, անթույլատրելի են համարում ԱԱՀ-ով գյուղմթերքի հարկումը առևտրի ցանցերում ու հանդիպում խնդրում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Իր հերթին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անուղղակիորեն արդարացրել է թանկացումները, հայտարարելով, որ հանրությունը պիտի գիտակցի՝ ապրանքն էժան էր տնտեսվարողների կողմից հարկերից խուսափելու հաշվին։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |