Արցախի ՄԻՊ. Ստեփանակերտում 2 անձի են ծեծել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Արցախի ՄԻՊ. Ստեփանակերտում 2 անձի են ծեծել,  նրանց կյանքին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում ծեծի ենթարկված երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։ Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն և հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ:

Մելիքյանը հավելել է նաև, որ վիրահատության անհրաժեշտություն չի եղել։

Նա հայտնել է, որ սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսելու և հանդես կգա հայտարարությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---