ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Կոժինի՝ Արցախի մասին Փաշինյանի խոսքերը քննադատող պատասխանը

ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Կոժինի՝ Արցախի մասին Փաշինյանի խոսքերը քննադատող պատասխանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է նախարարության տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինի՝ ճեպազրույցի ընթացքում ադրբեջանցի լրագրողի հարցին տված պատասխանը, որտեղ նա քննադատել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին միանալու անհրաժեշտության մասին:

Լրագրողը մասնավորապես հարցրել է. «Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության բանակցություններն անհնար են առանց «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ոչ օրինական ռեժիմի» մասնակցության: Որքանո՞վ են նման հայտարարությունները դժվարացնում կարգավորումն ու խանգարում կողմերին ընդհանուր լեզուն գտնել»:

Կոժինն ի պատասխան ասել է. «Ընդհանրապես, (вообще) բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, այսպես ասած, ԵԱՀԿ սահմանված ռելսերի մեջ, երևի, ապակառուցողական են»:

Մինչդեռ արտգործնախարարության ճեպազրույցի սղագրության տեքստի մեջ вообще (ընդհանրապես) բառը փոխարինվել է ваши (Ձեր) բառով, ինչն էապես փոխում է ռուսաստանցի պաշտոնյայի պատասխանի իմաստը: Ստացվում է, որ նա ոչ թե քննադատում է Փաշինյանի դիրքորշումը, այլ դիմում է ադրբեջանցի լրագրողին՝ սադրիչ հարցի համար:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---