Մակունց. Մշնախում գտնվող բնօրինակ նկարները կվերադարձվեն Պատկերասրահին

Մակունց. Մշնախում գտնվող բնօրինակ նկարները կվերադարձվեն Պատկերասրահին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ պայմանագրային հիմունքով նախարարություններին և պետական գերատեսչություններին տրամադրված նկարները թանգարանին վերադաձնելու խնդրանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ինքը՝ նախարարը:

«Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: Այս խնդրանքին առաջինն արձագանքել է ԱԻն-ը: ՆախարարՀրաչյա Ռոստոմյանը նշել է, որ ունեն 94 կտավ, որոնք պատրաստ են վերադարձնել պայմանագրում նշված ժամկետի համաձայն», - գրել է Մակունցը:

Նա ասել է, որ իր մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահ, քանի որ «կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---