Business Insider. Ով է Գարի Ղազանչյանը՝ Լեդի Գագայի, Ջոնի Դեփի և Բրիտնի Սփիրսի կոշկագործը (վիդեո)

Business Insider. Ով է Գարի Ղազանչյանը՝ Լեդի Գագայի, Ջոնի Դեփի և Բրիտնի Սփիրսի կոշկագործը

PanARMENIAN.Net - Կոշիկի հայազգի մոդելավորող Գարի Ղազանչյանի բրենդը կոշիկ է կարում համաշխարհային աստղերի համար:

Այդպես, լոսանջելեսյան Andre #1 բրենդի մշտական հաճախորդներն են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեդի Գագան, Kiss հայտնի խումբը, դերասան Ջոնի Դեփը, հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին, երգիչներ Բրիտնի Սփիրսն ու Fergie-ին և արտառոց կոշիկի այլ սիրահարներ: Բրենդը մասնագիտանում է հատուկ պատվերով կոշիկների ստեղծման վրա, հայտնում է Business Insider-ը:

«Երբ ինչ-որ բան եք գնում խանութում, ապրանքն այնպես է հաշվարկված, որ շատերին հարմար լինի, բայց երբ հատուկ ձեզ համար են պատրաստում, այն ձեռնոցի պես հարմարավետ է լինում: Թվում է, թե այդպիսի կոշիկը հատուկ ձեզ համար կարված գուլպա լինի»,-ասել է Ղազանչյանը:

Պատվերով կոշիկ կարելու համար հայազգի գործարարի խանութում սկզբից ստեղծում են պատվիրատուի ոտքի 3D մոդելը: Հետո ընտրում են կրունկն ու կաշին: Andre #1-ում կարող են նաև ձևափոխել արդեն պատրաստի դիզայներական կոշիկները, որպեսզի դրանք իդեալական նստեն պատվիրատուի ոտքին, կամ կարող են վերանորոգել հին կոշիկները: Ղազանչյանին հաջողվել է նոր շունչ հաղորդել Alexander McQueen-ի կոշիկի լեգենդար Armadillo մոդելին և այնքան հարմարավետ դարձնել այն, որ Լեդի Գագան կարողացել է ոչ միայն քայլել այդ կոշիկներով, այլ նաև ելույթ ունենալ և պարել բեմում:

Պատվերով կոշիկի գինը սկսվում է 3500 դոլարից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---