ՀՀ նախագահ. ՌԴ հայերը պետք է կարողանան կիրառել իրենց լեզուն

ՀՀ նախագահ. ՌԴ հայերը պետք է կարողանան կիրառել իրենց լեզուն

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայերը պետք է հնարավորություն ունենան կիրառել իրենց լեզուն: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով ՀՀ-ում ռուսաց լեզվի հատուկ դերի անհրաժեշտության մասին հարցին՝ նախագահը նշել է, որ փոխարենն արժե խոսել Ռուսաստանում հայոց լեզվի դերի մասին: Ըստ Սարգսյանի, հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի խորն ու ընդգրկուն կարող են լինել, ուստի ՀՀ-ում ռուսաց լեզվի դերի փոխարեն կարելի է քննարկել ՌԴ-ում հայոց լեզվի դերը:

«Քանի որ Ռուսաստանում մոտ 3 մլն հայ է ապրում, նրանք ևս պետք է հնարավորություն ունենան օգտագործելու իրենց լեզուն, ունենան իրենց դպրոցները և այլն: Ինձ թվում է, սա է ճիշտ մոտեցումը»,-ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նշել է նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները հարկավոր է խորացնել, կան որոշ թերություններ: Մասնավորապես Արմեն Սարգսյանին չի գոհացնում այն, թե ինչպես է հայ համայնքը ներկայացված Ռուսաստանում: «Ինձ չի գոհացնում հայ համայնքի մշակութային և կրթական ներկայությունը: Համայնքը շատ մեծ է, հսկայական, սակայն որակյալ ներկայացվածություն չկա»,-ասել է ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանը հավելել է, որ կցանկանար նաև, որ Ռուսաստանի ներկայացվածությունը Հայաստանում ավելի խորը լիներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---