Վճռաբեկ դատարանի մոտ ցուցարարները պահաջում են ազատել Սամվել Բաբայանին

Վճռաբեկ դատարանի մոտ ցուցարարները պահաջում են ազատել Սամվել Բաբայանին

PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանի դիմաց բողոքի ակցիա է իրականցվում՝ հավաքվածները պահանջում են ազատ արձակել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:

Ավելի վաղ «Համախմբում» կուսակցության անդամ, Բաբայանի կողմնակից Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ դատարանը որոշում էր կայացրել՝ վարույթ ընդունել Բաբայանի գործը: «Դրան կից ներկայացվել է նաև խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն՝ երկու պատգամավորի երաշխավորությամբ», - նշել էր նա՝ հավելելով, որ բոլոր հիմքերը կային նրա խափանման միջոցը փոխելու:

Մայիսի 21-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Սասուն Միքայելյանը երաշխավորագիր էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---