ԼՂ ԱԺ-ում 6 հոգանոց նորաստեղծ հանձնաժողովը կքննի հունիսի 1-ի դեպքերը

ԼՂ ԱԺ-ում 6 հոգանոց նորաստեղծ հանձնաժողովը կքննի հունիսի 1-ի դեպքերը

PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանն ընդունել է 6 հոգանոց քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշում:

Հունիսի 4-ին ժամը 14:00-ին, Արցախի խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ստեղծվել է վերոհիշյալ հանձնաժողովը։ Այդ մարմինը պետք է իրականացնի հետաքննություն՝ կապված Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի և ուժային կառույցների կողմից նախկինում կատարված այլ ապօրինությունների հետ, հայտնում է Civilnet-ը:

Այդ մարմնի ուսումնասիրության արդյունքում սպասվում է առնվազն երկու ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է 2018-ի հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակը:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---