ՊԵԿ նորանշանակ փոխնախագահը կհարցաքննվի ԱԱԾ-ում

ՊԵԿ նորանշանակ փոխնախագահը կհարցաքննվի ԱԱԾ-ում

PanARMENIAN.Net - ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ծանուցագիր է ուղարկվել՝ նա որպես վկա հրավիրվել է ԱԱԾ և կհարցաքննվի: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Մաշադյանը հարցաքննվելու է, որովհետև ներկա է եղել սուպերմարկետներին գյուղմթերքի դիմաց 20 տոկոս եկամտահարկի փոխարեն 2 տոկոս հարկ վճարելու որոշմանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Մաշադյանը փոխնախագահ նշանակվեց, եթե կային նման կասկածներ՝ Վանեցյանը նշել է. «Դա չի նշանակում, որ եթե մարդը նշանակվել է պաշտոնին, ուրեմն ինքը դառնում է անձեռնմխելի։ Եթե մարդն արել է ինչ-որ արարք, պետք է պատասխան տա», -ասել է նա։

Նա հավելել է նաև, որ իրենց նպատակը գողացած գումարները պետբյուջե վերադարձնել է՝ անդրադառնալով «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ գրանցված 461 ԱՁ-ներին, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում:

«Մենք հակված չենք մարդկանց ձերբակալել, նստացնել։ Մենք հակված են պետությունից այս կամ այն ճանապարհով գողացված կամ շրջանցված գումարները վերադարձնել պետբյուջե։ Բոլորն ասում են, որ ինչ-որ գործի հետևում կանգնած է մեկը, բայց հավատացեք՝ իրավական առումով բավականին բարդ է և գրեթե անհնար, իսկ այն մարդիկ, ում անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, իրենց կանչել քրեական պատասխանատվության, կարծում եմ, ոչ արդարացի է, և քրեական հոդվածը, որով հարուցվում են քրգործերը, նախատեսում են՝ պետբյուջեի վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճել», - նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե այդ չարաշահումները կատարվել են ՊԵԿ նախկին նախագահի օրոք, Վանեցյանն ասել է. «Նախկին ղեկավարներ ասելը չի նշանակում, որ Վարդան Հարությանն է։ Հրավիրվելու են երկու ՊԵԿ նախկին նախագահները ևս»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---