«Գահերի խաղի» դերասաններին ինքնաոչնչացող սցենարներ են բաժանել

«Գահերի խաղի» դերասաններին ինքնաոչնչացող սցենարներ են բաժանել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն հայտարարել է, որ սերիալի աստղերին եզրափակիչ եթերաշրջանի ինքնաոչնչացող սցենարներ են բաժանել: Ըստ դերասանի, տեքստերը տարածվել են միայն էլեկտրոնային տեսքով, իսկ յուրաքանչյուր տեսարանի նկարահանումից հետո հիշատակումը դրա մասին անհետացել է սցենարից, գրում է Lenta.ru-ն The Independent-ի վրա հղումով:

Դերասանը պարզաբանել է, որ հեռուստաշոուի հեղինակները փորձում են խուսափել սյուժեի արտահոսքից: «Ամեն ինչ շատ, շատ խիստ է: Այս տարի դա ուղղակի խենթության մի նոր մակարդակ է»,-ասել է նա: Դերասանը համեմատել է գաղտնիության մակարդակը «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի հետ:

Փետրվարին համացանցում հայտնվեցին «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ մասի սփոյլերները, օգտատերը տեսահոլովակ էր ստացել սերիալի նկարահանումներից: Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---