Հովհաննես Սահակյանը սոցապահովության ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է գրել

Հովհաննես Սահակյանը սոցապահովության ծառայության պետի պաշտոնից ազատման դիմում է գրել

PanARMENIAN.Net - Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին ծառայության ֆեյսբուքյան էջում գրել է ինքը, Հովհաննես Սահակյանը:

Նա նշել է, որ որոշումը կայացրել է «հենց այս պահին՝ վստահ լինելով, որ հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը չի ուշանա գեթ մեկ օր»:

«Թիմի հետ միասին այլևս իրականություն դարձրեցինք 4 հիմնական ծրագրերի գործարկումը՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը, աշխատանքային գրքույկների հաշվառում և աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքները: Դրանից բացի, գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգը, ինչպես նաև ուժային կառույցների վճարումներն ապահովելու գործառույթները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու նպատակով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի լրամշակումը»,- նշել է Հովհաննես Սահակյանը:

Նա նոր թիմին մաղթել է արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ:

ՍահակյանըՍոցիալական ապահովության պետական ծառայության պետ պաշտոնում է նշանակվել 2017 թվականին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---