Հունիսի 6-ին բնապահպանության նախարարը կմեկնի Ամուլսար 5 հունիսի 2018 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ՀՀ բնապահպանության նախարարի Էրիկ Գրիգորյանի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կմեկնեն Ամուլսար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը: Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին առնչվող հարցերը մեր կառավարության սեղանին են ամենօրյա ռեժիմով: Ահռելի աշխատանք է կատարվում՝ մեզ ժառանգված խնդիրների լուծման ուղղությամբ և ամենօրյա ռեժիմով չէ, որ հնարավոր է հայտարարել արդյունքների մասին», - գրել է Ավինյանը: Ավելի վաղ, «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյան հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ մոտ քսան մարդ արդեն երկրորդ օրն է՝ փակել է Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից և խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: «Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով», - ասվում է Հայկ Ալոյանի հայտարարության մեջ: Ամուլսարն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն դոլար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |