Արտակ Սարգսյանը լքում է խմբակցությունը. ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնությունը կորցնելու եզրին է 5 հունիսի 2018 - 21:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, գործարար-պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը հայտարարել է խմբակցությունը լքելու մասին։ «Հարգելի՛ հայրենակիցներ։ Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության», - ասված է պատգամավորի հայտարարությունում։ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությունը լքած 5-րդ պատգամավորն է Արթուր Գևորգյանից, Շիրակ Թորոսյանից, Արման Սահակյանից ու Ֆելիքս Ցոլակյանից հետո։ ՀՀԿ-ն կկորցնի խորհրդարանական մեծամասնությունը, եթե խմբակցությունը լքի ևս մեկ պատգամավոր։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |