Շարմազանով. Կառավարության ծրագրին չենք խոչընդոտի, բայց ՀՀԿ հիմնական թիմը դեմ է քվեարկելու 6 հունիսի 2018 - 10:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստի ժամանակ կուսակցությունը քննարկել է կառավարության ծրագիրը: «ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը, մենք անհրաժեշտ ձայները կապահովենք, որ ծրագիրն ընդունվի», -նիստից հետո լրագրողներին է ասել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Բովանդակության մասով Շարմազանովը նշել է՝ սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ կառավարության ծրագիր, հայտնում է Aysor.am-ը: «Ծրագրում չկան թվեր, չկա՝ ինչպես և ոնց պետք է լուծվեն խնդիրները», - ասել է նա՝ հիշեցնելով, որ իրենց կառավարությունը տվել է 7.5 տոկոս տնտեսական աճով երկիր, իսկ թվերը շատ կարևոր են հասարակության համար: Նա նշել է, որ գրված է, թե գյուղատնտեսությունում հեղափոխական զարգացում է լինելու, սակայն չի ասվում, թե ինչպես են դրան հասնելու: «Սա երազանքների ծրագիր է, բայց ոչ երբեք արհեստավարժ ներկայացված ծրագիր, և այդ իմաստով հնարավորություն կտանք չխոչընդոտելու, բայց մեր հիմնական թիմը կքվեարկի դեմ», - հայտարարել է նա: Կառավարության ծրագրի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա հունիսի 7-ին: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |