«Քարսիթը հնարավորություն է տալիս». Ֆեյսբուքյան արշավ՝ հանուն երեխաների անվտանգ երթևեկության (վիդեո)

«Քարսիթը հնարավորություն է տալիս». Ֆեյսբուքյան արշավ՝ հանուն երեխաների անվտանգ երթևեկության

PanARMENIAN.Net - Հայկական ֆեյսբուքյան տիրույթում բազմաթիվ օգտատերերի մասնկացությամբ արշավ է սկսվել, որով կոչ է արվում ծնողներին, վարորդներին իրենց մեքենաներում տեղադրել երեխաների նստելու համար նախատեսված հատուկ հարմարանքներ՝ քարսիթեր, պահպանելով մինչև 12 տարեկան երեխա ուղևորների փոխադրման կաննոներն ու նրանց անվտանգությունը:

#CarSeatGivesChance #RoadSafety («քարսիթը հնարավորություն է տալիս», «ճանապարհային անվտագություն») հեշթեգերով ֆեյսբուքյան արշավին միացել են բազմաթիվ հանրային դեմքեր, այդ թվում՝ ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանը: Նա գրել է, որ իր երեխաների կյանքն ու առողջությունն առաջնային են իր համար։

«Նրանք դեռևս 12 տարեկան չկան, և իմ ավտոմեքենայում նրանք երթևեկում են հատուկ մանկական նստատեղերում։ Ես շանս եմ տալիս իմ երեխաներին», - մասնավորապես ասել է նախարարը:

Մեքենաներում երեխաների համար քարսիթերի տեղադրման կոչ է արել նաև ՀՀ ոստիկանությունը: Դրանց կիրառման անհրաժեշտության մասին տեսանյութում նշվում է, որ կառավարության որոշման համաձայն, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումն արգելվում է բեռնատար մեքենաների թափքով, մոտոցիկլետով և մարդատար մեքենաների առջևի և հետևի նստատեղերին, եթե դրանք կահավորված չեն հատուկ հարմարանքներով:

Ոստիկանության տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում մինչև 12 տարեկան երեխա ուղևորների մասնակցությամբ տեղի է ունեցել 237 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել 265 երեխա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---