Քրդերը որոշել են հեռանալ սիրիական Մանբիջից Թուրքիայի սպառնալիքների ներքո

Քրդերը որոշել են հեռանալ սիրիական Մանբիջից Թուրքիայի սպառնալիքների ներքո

PanARMENIAN.Net - Քրդական զինյալ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) ներկայացուցիչները հունիսի 5-ին հայտարարել են սիրիական Մանբիջից դուրս գալու մասին: Նման որոշումը կայացվել է ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի սպառնալիքներից հետո: Անկարան կարծում է, որ զինյալները կապ ունեն ՔԱԿ հետ, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում:

YPG աջակցության նպատակով Մանբիջում տեղակայված են ԱՄՆ հատուկ նշանակության ուժեր: Գրոհը, որի մասին հայտարարում է թուրքական կողմը, սպառնում է առճակատմամբ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների միջև, գրում է Deutsche Welle-ն:

Թուրքիան և ԱՄՆ-ն մի քանի ամիս է բանակցում են հակամարտության հանգուցալուծման շուրջ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Մանբիջից քրդերի զինյալ ջոկատների դուրս գալու «ճանապարհային քարտեզը» համաձայնեցնելու մասին:

Մասնավորապես, քրդերը պետք է հանձնեն զենքը, որ ստացել են ԱՄՆ-ից ահաբեկիչների դեմ պայքարելու համար, հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը: Երբ քրդերը հեռանան Մանբիջից, նախատեսվում է ԱՄՆ և Թուրքիայի զինվորականների համատեղ խմբեր տեղակայել քաղաքում:

YPG ջոկատները ԱՄՆ աջակցությամբ 2016-ի օգոստոսին ազատագրել են քաղաքը ԻՊ ահաբեկիչներից: Վերջին օրերին ահաբեկչական կազմակերպությունն ակտիվացել է Սիրիայում: Մասնավորապես, հունիսի 3-ից ահաբեկիչները 4 գյուղ են գրավել երկրի արևելքում, Եփրատի հովտում, որոնք սիրիական բանակի հսկողության տակ էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---