Բրիտանացի գործարարները ՀՀ-ում են՝ քննարկելու երկկողմ գործակցության հնարավորությունը 6 հունիսի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել բրիտանական բիզնես պատվիրակություն՝ ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ, նպատակ ունենալով ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների և քաղաքային զարգացման ոլորտներում երկկողմ առևտրի և ներդրումների համագործակցության հնարավորությունները։ Երկօրյա ինտենսիվ ծրագիրը ներառում է հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՄԹ-Հայաստան գործարար համաժողով և անհատական հանդիպումներ բրիտանացի և հայ ձեռնարկատերերի միջև։ Բիզնես պատվիրակության այցից առաջ ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարն ասել է․ «Անչափ ուրախ եմ, որ ղեկավարում եմ բիզնես պատվիրակության այս այցը Հայաստան։ Այն հիանալի հնարավորություն է ընձեռում բրիտանական բիզնես ոլորտի առաջատար բազմապիսի ընկերությունների հետ գործարար հարաբերությունների զարգացման համար: Հաշվի առնելով երկու կողմերի փորձառությունը՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի մասնագետներին համախմբելը իրապես խոստումնալից նախաձեռնություն է: Ես անհամբեր սպասում եմ մասնակցելու միջոցառմանը», հայտնում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը։ 2017թ․ սեպտեմբերին ՄԹ վարչապետ Թերեզա Մեյի կողմից Հայաստանում և Վրաստանում առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար նշանակվելուց ի վեր Փրիթչարդն արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան: Իր նախորդ այցերի ընթացքում նա Հայաստանի պետական պաշտոնյաների և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալների զարգացման հնարավորությունը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |