Բանակի հոգևոր սպասավորները հոգեբանական հմտություններ են ստացել

Բանակի հոգևոր սպասավորները հոգեբանական հմտություններ են ստացել

PanARMENIAN.Net - Բանակի հոգևոր սպասավորները հոգեբանական գիտելիքներ ստացել: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ Աղվերանում անցկացվել է «Զինծառայողներին հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում» խորագրով եռօրյա վերապատրաստման դասընթացը:

«Բանակում անձի անհատական առանձնահատկությունները և դեստրուկտիվ հակումների կանխարգելման հիմնախնդիրը» թեմայով դասընթացին,մասնակցել է տարբեր զորամասերում սպասավորող 56 գնդերեց:

Դասընթացը դեռևս 2017-ին սկսած նախաձեռնության շարունակությունն է: Այն նպատակ ունի մասնակիցների մոտ ձևավորել հոգեբանական կայունության և տրավմատիկ իրավիճակում համապատասխան առաջին հոգևոր-հոգեբանական օգնություն ցուցաբերելու գործնական հմտություններև կարողություններ՝ աշխատելու ինչպես սպաների, այնպես էլ զինվորների հետ: Դասընթացն իրականացրել են հոգեբանության ոլորտի փորձառու դասախոսներ Կամո Վարդանյանն ու Մարինե Սահակյանը, ասվում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) հաղորդագրության մեջ:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի կրոնագետ Վարդան Խաչատրյանը մասնակիցներին ներկայացրել է զեկույց «ՀՀ-ում պաշտպանական աշխարհաքաղաքական հիմնախնդիրները և կրոնական գործոնը» թեմայով, Տ. Սմբատ քհն. Սարգսյանը խոսել է զինծառայողի հոգեխնամքի մասին:

«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ: Հիմնադրամը միակ հարթակն է, որտեղ միավորվում են զարգացմանն ուղղված՝ Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների ջանքերը: «Կլոր սեղան» հիմնադրամը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ ակտիվորեն նպաստում է աղքատության վերացմանը, կայուն համայնքների զարգացմանը, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածությանը, Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության զարգացմանը: ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---