ԱԺ-ն քննարկում է կառավարության ծրագիրը (Թարմացվող) 7 հունիսի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե կառավարության գործունեության համար հայեցակարգային են լինելու իշխանությունը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա ձևավորելը, հանրային միությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտագության ապահովումը, անվտանգության բարձրացումը, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, տնտեսական մրցակցության ապահովումը, մարդու իրավուքների պաշտպանությունը: «ՀՀ զարգացումը արգելակող և երկրի խնդիրների առաջացման հիմանկան պատճառ են դարձել կեղծված ընտրությունները: Մենք սա ենք համարում Հայաստանի երրորդ հանրապետության չարիքների չարիքը», - ասել է Փաշինյանը: 11:35 Փաշինյանը, «ՀՀ յուրքանչյուր քաղաքացու աչքերի մեջ նայելով», հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում չի մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնից որևէ կողմնակի եկամուտ չի ունենալու, որևէ գույք, բաժնետոմս չի ձեռքբերելու, և որ նման մոտեցում է պահանջելու նաև կառավարության յուրաքանչյուր անդամից, յուրաքանչյուր պաշտոնյայից : 11:30 «Ժամկետային զինվորական ծառայության համար հայրենիք վերադարձած պատանիներն ու երիտասարդները, եթե անգամ հետախուզման մեջ են, չե՛ն ձերբակալվի, նրանց նկատմամբ որևէ հետապնդում չի՛ լինի», - ասել է Փաշինյանը: 11:24 Փաշինյանն ասում է, որ գործող կառավարության կարևորագույն խնդիրը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, և այդ ընտրությունների հիմանական նպատակը պետք է լինի ազատ և արդար ընտրությունների հնարավորության իրավունքը ժողովրդին վերդարաձնելը: «Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ ընտրությունները չանցկացնել հիմա, անկեղծ ասած ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնատու տարբերակն է, քանի որ մեր կազմակերպած Թավշյա հեղափոխության ոգևորությունը գտվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ ընտրությունն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց, եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահպանելու մոլուցքը, երբ ժողովուրդը ընտրական համակարգի միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն չունի: Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Աա նաև քաղաքական ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնալ էր, նախապատրաստության ժամանակ կտա», - ասել է նա: 11:07 Փաշինյանն ասում է. «Ուզում եմ արձանագրել իմ համոզմուքը՝ ՀՀ-ի անկախացումից հետո բոլոր ընտրությունները կեղծվել են` բացառությամբ 1991 թվականի նախագահական և 1990 թվականի խորհրդարանական ընտրությունների»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին |