Norway Chess Classic . Արոնյանը կիսում է 5-րդ տեղը

Norway Chess Classic . Արոնյանը կիսում է 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 8-րդ տուրին չի մասնակցել՝ դա նրա հանգստի օրն էր: Այժմ նա կիսում է 5-7-րդ տեղերը:

Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը (նա դուրս է մնացել մրցաշարից ոտքի վնասվածքի պատճառով), Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։

7-ևդ տուրից եհտո Արոնյնաը կիսում էր 1-ին հորիզոնականը:

8-րդ տուրի արդյունքները. Անանդ-Կարուանա՝ 0:1, Նակամուրա-Կարյակին՝ 1:0, Կարլսեն-Մամեդյարով, Սո-Վաշիե Լագրավ՝ ոչ ոքի:

8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի 1-4 տեղերը կիսում են Կարլսենը, Սոն, Նակամուրան և Կարուանան՝ 4-ական միավորով: Անանդը, Արոնյանը և Մամեդյարովը 3,5-ական միավոր ունեն և կիսում են 5-7-րդ տեղերը: Կարյակինը 3 միավորով 8-րդն է, Վաշիե-Լագրավը 2,5 միավորով՝ 9-րդը:

9-րդ տուրում Արոնյանը խաղալու է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---