Լավրով. Եթե կողմերը պայմանավորվեն բանակցություններին ԼՂ մասնակցության շուրջ, ՌԴ-ն կընդունի դա

Լավրով. Եթե կողմերը պայմանավորվեն բանակցություններին ԼՂ մասնակցության շուրջ, ՌԴ-ն կընդունի դա

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն, որ ղարաբաղյան կողմը պետք է մասնակցի բանակցություններին, ՌԴ-ն կհարգի այդ որոշումը: Այդ մասին հունիսի 7-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը:

«Եթե կողմերն ինչ-որ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացվելու է բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը և մենք կհարգենք այդ որոշումը»,-ասել է նախարարը:

«Այդ աշխատանքը (ՄԽ) շարունակվում է երկար տարիներ, տարբեր փուլեր են եղել: Որոշ փուլերում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են գործընթացին, հետո, ըստ կողմերի պայմանավորվածության, ձևաչափը փոխվել է և դարձել այնպիսին, ինչպիսին կա»,-ասել է Լավրովը:

Ըստ նրա, ռուսական կողմը կշարունակի նպաստել ԼՂ վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնմանը:

«ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է: Դա միշտ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում լուծում որոնելու դիրքորոշում, որի մասնակիցն են Ադրբեջանն ու Հայաստանը: Մենք վստահ ենք, որ դա է օպտիմալ տարբերակը և որպես ՄԽ համանախագահներից մեկը, Ֆրանսիայի և ԱՄՆ հետ միասին, մենք վարում ենք ընդհանուր շահագրգռված, ոչ հակասական գիծ, որն ուղղված է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան պայմանավորվել Երևանին ու Բաքվին»,-ասել է Լավրովը:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

Ընթերցեք նաև.Փաշինյանը՝ ադրբեջանցի փախստականներին բանակցություններում ներգրավելու մասին. Ալիևն է ներկայացնում նրանց

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---