Գործադիրի ծրագիրն ու «Ծառուկյան» դաշինք-ՀՀԿ թեժ վեճը (վիդեո)

Գործադիրի ծրագիրն ու «Ծառուկյան» դաշինք-ՀՀԿ թեժ վեճը

PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբանը, արձագանքնելով կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ ՀՀԿ-ական պատգամավորների քննադատությանը, հիշեցրել է նախորդ կառավարության չիրականացված խոստումների մասին:

Նա մասնավորապես անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի խոստմանը, ով իր կրթության և գիտության նախարար եղած տարիներին հայտարարել էր յուրաքանչյուր առաջին դասարանցու համակարգիչ տրամադրվելու մասին։

«Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով, և դա արվում էր Բոնապարտին վայել վստահությամբ», - ասել է Զոհրաբյանը։

Ի պատասխան իր հասցեին հնչեցված քննադատությանը՝ Արմեն Աշոտյանը հիշեցրել է Էժեն Դելակրուայի հայտնի կտավի գլխավոր հերուսուհու պաթետիկ և դեկորատիվ կերպարը։

«Նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ, որովհետև ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»,- նշել է նա:

Նաիրա Զոհրաբյանն էլ Աշոտյանին հորդորել է ծանոթանալՀիերոնիմոս Բոսխ Բոսի «Հիմարների նավը» կտավի հետ:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն իր ելույթի վերջում Աշոտյանին խորհուրդ է տվել հիշել «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիաներից մեկի ընթացքում ցուցարարների՝ իր հասցեին հնչեցված արտահայտությունները:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ Մելքումյանին հիշեցրել է, որ նա ԱԺ-ում կարգը պահողներից մեկն է, և ամբիոնից իջնելուց հետո իրավունք չունի դրան մոտենալու: Մելքումյանն էլ ի պատասխան ասել է, որ ինքն է որոշում իր իրավուքները:

«Տեղից պետք չէ ելույթ ունենալ, շարունակեք վարել», - ասել է Մելքումյանը Հովհաննիսյանին:

«Դուք ինձ մի ասեք՝ ես ինչ անեմ», - հակադարձել է Հովհաննիսյանը Մելքումյանին՝ հորդորելով պատգամավորներին առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով և ոչ թե Մելքումյանի ցուցումներով: Ի պատասխան Մելքումյանն ասել է, որ Հովհաննիսյանը մեկնաբանություններ չանի:

«Առայժմ այսքանը», - եզրափակել է նա:

ՀՀԿ-ական պատգամավորը Մելքումյանին հորդորել է այլևս երբեք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելից չօգտագործել «քաղաքական բռնապետ» արտահայտությունը:

Մելքումյանն էլ ասել է, որ իր արտահայտությունները պետք է ընկալել քաղաքական համատեքստում:

Վարման կարգով խոսք է խնդրել Աշոտյանը: Նա դեռ չէր սկսել իր խոսքը, երբ «Ծառուկյան» խմբակցությունից Արթուր Մանուկյանը բացականչել է՝ «էշ-էշ մի խոսա», «ձայնդ»՝ հակադարձել է Աշոտյանը:

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ-ում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը:

Փաշինյանը ասել է, թե կառավարության գործունեության համար հայեցակարգային են լինելու իշխանությունը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա ձևավորելը, հանրային միությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտագության ապահովումը, անվտանգության բարձրացումը, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, տնտեսական մրցակցության ապահովումը, մարդու իրավուքների պաշտպանությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---