«Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանը ևս ազատ է արձակվել

«Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանը ևս ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Հովհաննես Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը և Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել, հայտնում է«Ազատություն» ռադիոկայանը։

Հովհաննես Վարդանյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Հունիսի 7-ին ավելի վաղ դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել «Սասնա ծռեր»-ից Տիգրան Սարգսյանին։

Ավելի վաղ, «Սասնա ծռերը» հայտարարություն են տարածել ՀՀ կառավարությանն աջակցելու մասին, որտեղ ասվում է, որ «Սասնա ծռերի» որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---