Աշոտյանն ու Զոհրաբյանը միմյանց Դելակրուայի ու Բոսխի կտավների հետ են համեմատել

Աշոտյանն ու Զոհրաբյանը միմյանց Դելակրուայի ու Բոսխի կտավների հետ են համեմատել

PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի բանավեճը «գեղարվեստական» հանգուցալուծում է ստացել խորհրդարանում:

Անդրադառանալով Զոհրաբյանի ելույթին՝ Աշոտյանն ասել է, որ նա իրեն հիշեցրել է Էժեն Դելակրուայի հայտնի կտավի գլխավոր հերուսուհու պաթետիկ և դեկորատիվ կերպարը:

Ի պատասխան՝ Զոհրաբյանն Աշոտյանին հորդորել է ծանոթանալ Հիերոնիմոս Բոսխի «Հիմարների նավը» կտավի հետ:

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ-ում կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ թեժ վեճ է ծագել «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ական պատգամավորների միջև:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբանը, արձագանքնելով կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ ՀՀԿ-ական պատգամավորների քննադատությանը, հիշեցրել է նախորդ կառավարության չիրականացված խոստումների մասին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---